ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

11:00

Հոկտեմբեր 29
2021
ՀՊՄՀ
Միջազգային հեռավար գիտաժողով՝ «Մեդիագրագիտությունը սկզբնական կրթության ոլորտում»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետը կազմակերպում է «Մեդիագրագիտությունը սկզբնական կրթության ոլորտում» թեմայով միջազգային հեռավար գիտաժողով․

Գիտաժողովի հիմանական ուղղություններն են․

  1. Մեդիագրագիտությունը տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում։
  2. Մեդիագրագիությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունում։
  3. Ժամանակակից ուսուցչի/դաստիարակի մեդիագրագիտությունը։
  4. Թվային հասարակություն՝ թվային սերունդ։
  5. Սկզբնական կրթության ոլորտում կիրառվող մեդիագործիքները։
  6. Մեդիագրագիտության կազմակերպման մեթոդական ապահովումը։
  7. Երեխայի հմտությունները 21-րդ դարում՝  քննադատական մտածողություն, մեդիագրագիություն և այլն։
  8. Մեդիայի տեսակները և դրանց ազդեցությունը նախադպրոցականի զարգացման գործընթացի վրա։
  9. Ծնողների մեդիագրագիտությունը և դրա ազդեցությունը երեխայի զարգացման գործում։
     

Գիտաժողովի անցկացման պայմանները

Գիտաժողովին մասնակցելու հայտը ներկայացնել մինչև 2021թ.սեպտեմբերի 25-ը։ Հոդվածը ներկայացնել մինչև հոկտեմբերի 15-ը` ըստ հավելված 1-ում նշված ձևաչափի։

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Նյութերը կտպագրվեն էլեկտրոնային ժողովածուի տեսքով:

Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել poghosyanlm@gmail.com էլփոստին։ Մասնակցության հայտը լրացնել ստորև։

 

Նորություններ