Միջազգային կոնֆերանս՝ «Մանկավարժական և գիտական գործունեության ուղղորդում. հետազոտություն և պրակտիկա»
15.09.2023
Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանը հրավիրում է ՀՊՄՀ բակալավրերին, մագիստրատոսներին, ասպիրանտներին և կրթության ոլորտի հետազոտողներին մասնակցելու «Մանկավարժական և գիտական գործունեության ուղղորդում. հետազոտություն և պրակտիկա» խորագրով XXII միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանսին, որը տեղի կունենա նոյեմբերի 2-3-ը։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 2-ը։ Մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ ստորև։