Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Մանկավարժական համալսարանում էր Եվրոպական հանձնաժողովի միջազգային փորձագետ Արմինաս Վարանաուսկասը։
Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումն ինտերակտիվ ձևաչափով էր․ փորձագետն ապագա մանկավարժների հետ խոսեց արհեստական բանականության դարաշրջանում մեդիագրագիտության, մեդիակրթության կարևորության, մարտահրավերների, դրա ստեղծած հնարավորությունների, դասավանդման գործընթացում ճիշտ կիրառելու մասին։
Արմինաս Վարանաուսկասը մի շարք օրինակներ ներկայացրեց՝ ինչպես մեդիադարաշրջանում խուսափել խայծերից և արհեստական բանականության կողմից ստեղծվածն իրականություն չընկալել։
Հանդիպման ընթացքում բանախոսը խոսեց նաև մեզ անհատական տիրույթում ներկայացվող տեղեկատվական ալգորիթմների, տեղեկություններ փնտրելու, դրանք ֆիլտրելու, մեկնաբանելու և հիշելու հնարավորությունների մասին։
Խաղերի միջոցով ապագա մանկավարժները զարգացրին նաև տեղեկատվության փոխանակման, դրա գրագետ և արդյունավետ օգտագործման կարողություններն ու հմտությունները։