ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային ուսանողական բիենալե-2021
30.06.2021

2021թ.ի հոկտեմբերի 20-23-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե: Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Ստեղծագործական մրցույթ
1. Կոմպոզիտորական մրցույթ
2. Գրական մրցույթ
3. Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ

Կատարողական մրցույթ
1. Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
2. Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
3. Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
4. Գործիքային մրցույթ (անհատական և նվագախմբային կատարումներ)
Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ:
Բիենալեի ընթացքում տեղի կունենան հետևյալ գլխավոր միջոցառումները.

  •  մասնակիցների աշխատանքների ցուցահանդես
  •  ԱՊՀ երկրների մշակույթ տոնավաճառ
  •  Բիենալեի գալա համերգ

Անցկացվելու են նաև արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, մասնագետների կողմից վարպետության դասընթացներ:

Բիենալեին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 25-ն է: Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես:


Հայտաձև

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Մշակույթի կենտրոն:
Հեռ՝ քաղ. (060)710-183, (060)710-184, ներքին՝ 11-83, 11-84
Կայք էջ՝ www.ysu.am/culture
https://www.facebook.com/ephculturecenter/
էլ. Հասցե՝ culturecenter@ysu.am

 

Նորություններ