ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

11:00

Մայիս 07
2021
ՀՊՄՀ
Միջազգային ուսանողական գիտաժողով՝ «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետը կազմակերպում է «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով հեռավար միջազգային ուսանողական գիտաժողով․

Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները.

  • Սկզբնական կրթության իրականացման այլընտրանքային մոտեցումներ և հետազոտություններ:
  • Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հիմնախնդիրները սկզբնական կրթության ոլորտում:
  • Նորարարական մոտեցումների ուղղություններն ու նրանց կիրառման հնարները սկզբնական կրթության ոլորտում:
  • Նախադպրոցական և տարրական կրթության արդի մոտեցումներն ու շարունակականության հիմանխնդիրը:

Գիտաժողովի անցկացման պայմանները

 

Գիտաժողովին մասնակցելու հայտը ներկայացնել մինչև 2021թ.ապրիլի 25-ը։ Հոդվածը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը` ըստ հավելված 1-ում նշված ձևաչափի։

Խրախուսելի են ուսանող–դասախոս համատեղ հոդվածներն ու զեկույցները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով:

Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել poghosyanlusine40@aspu.am  էլփոստին։ Մասնակցության հայտը լրացնել ստորև։

 

 

Նորություններ