ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջբուհական առաջնություն` ՀՊՄՀ-ի ՈւԽ-ի 25-ամյակի առթիվ
28.10.2019
Միջբուհական առաջնություն` ՀՊՄՀ-ի ՈւԽ-ի 25-ամյակի առթիվ

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի 25-ամյակի առթիվ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղի միջբուհական առաջնություն: Ամենաուսանողական կառույցն իր հոբելյանի առթիվ Մանկավարժականի հարկի տակ էր հավաքել շուրջ 15 բուհերի թիմեր:

Առաջնությունն ընթացավ երկու փուլով։ Կիսաեզրափակիչ փուլում, երեք խաղերի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի թիմերը։ Խաղերն անցան հետաքրքիր և լարված մթնոլորտում՝ լի տրամաբանական, ինտելեկտուալ հարցերով ու նույնքան հետաքրքիր ու կրեատիվ պատասխաններով։ Եզրափակիչ փուլի ընդհանուր արդյունքներով ինտելեկտուալ միջբուհական առաջնության հաղթող ճանաչվեց Երևան պետական բժշկական համալսարանի թիմը, 2-րդ հորիզոնականում Երևանի պետական համալսարանի, իսկ 3-րդ տեղում Մանկավարժական համալսարանի թիմերն են:

Նշենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված էին ինչպես ՀՊՄՀ-ից, այնպես էլ այլ բուհերից ուսանողներ։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի կարծիքով՝ շատ կարևոր է միջբուհական նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ ուսանողները ոչ միայն փորձում են արագ մտածել, կողմնորոշվել այլ նաև ձեռք են բերում նորանոր ընկերներ նաև այլ բուհերից: