2007 թվականից Մանկավարժական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը կազմակերպում է ամենամյա միջբուհական գիտաժողով:
Ավանդական դարձած գիտաժողովն այս տարի անցկացվեց առցանց, որին մասնակցում էին տարբեր բուհերի դասախոսներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սրբուհի Լուլուկյանը և կարևորեց ամենամյա ձեռնարկի անցկացումը:
Զեկույցներնը քննարկվում էին քննարկումներով, հարցուպատասխաններով: Գիտաժողովի արդյունքները կամփոփվեն 13-րդ ժողովածուում: Այն աչքի է ընկնում ուսումնասիրվող գիտական խնդիրների բազմազանությամբ, արտացոլված են թարգմանչական գործի, գրականագիտության և գրականության տեսության ոլորտում իրականացվող ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքները:
Այն նախատեսված է դասախոսներին, ասպիրանտների, ինչպես նաև գրականագիտության արդի խնդիրներով հետաքրվող ընթերցողների համար:
Նշենք, որ ամենամյա միջբուհական գիտաժողովների զեկույցները լույս են տեսնում առանձին ժողովածուներով: Դրանցում զետեղված հոդվածների հեղինակների գիտական հետաքրության կենտրոնում են գրականության, ինչպես նաև թարգմանության տեսության և գրական կապերի տարատեսակ խնդիրներ: Գիտաժողովների և դրանց հիման վրա լույս տեսնող ժողովածուների շնորհիվ գիտական հանրության ուշադրության են ներկայացվում արժեքավոր գիտական նյութեր. դրանցում հայ և արտասահմանյան գրականությունը ներկայացվում են որպես համաշխարհային գրական գործընթացի մաս: Մինչ օրս արտասահմանյան գրականության ամբիոնի ջանքերով լույս է տեսել 13 ժողովածու: