ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ նվիրված Հարության տոնին
22.04.2019
Միջոցառում՝ նվիրված Հարության տոնին

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...

Այս խոսքերով և աղոթքով սկսվեց Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումը, որ կազմակերպվել էր Մնակավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում։  1-ին կուրսի ուսանողները պատրաստել էին Հարության տոնին խորհուրդը ներկայացնող թեմատիկ սեղաններ։

Տոնական միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բուհերի երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

Ներկաները կարևորեցին տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը։ Այն առավել կարևոր է հատկապես ապագա մանկավարժների համար՝ ապագա սերունդներին տոնի խորհուրդը փոխանցելու և պահպանելու տեսանկյունից։