ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառում՝ օտար լեզվի ապագա մանկավարժների մասնակցությամբ
03.04.2018
Միջոցառում՝ օտար լեզվի ապագա մանկավարժների մասնակցությամբ

Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի շրջանակներում Ռոմանագերմանական ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Ասատրյանի նախաձեռնությամբ  անցկացվեց միջոցառում:

Բակալավրիատի ուսանողներն անգլերեն լեզվով ներկայացրին պատմական փաստեր՝ դրանք  համեմելով ռազմաճակատային երգ ու պարով, տեսասահիկներով:

Օտար լեզվի ապագա մանկավարժները մեկնաբանեցին հայ և օտար գրողների մասնակցությունը պատերազմին, ինչպես նաև այդ թեմայով նրանց գրած ստեղծագործությունները:

Ներկայացվեց նաև Ստ. Զորյանի «Ջրհորի մոտ» ստեղծագործության և համանուն ֆիլմի մոտիվներով ու գաղափարական հենքի վրա  կառուցված բեմադրությունը:  Հայ և գերմանացի զինվորներին մարմնավորող ուսանողները ջրհորի մոտ հասկացան, որ պատերազմն անիմաստ է, եթե կարելի է բարեկամանալ:

Միջոցառման կարևոր հաղորդագրությունը մարդկությանը կործանող պատերազմի ժխտումն էր, որն ուսանողները հաղորդեցին ծանր տարիների հիշողությունները, ռազմաճակատային դրվագները ներկայացնելով: