ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում շարունակվում են ռուսաց լեզվի օրերը:
Արդեն իրականացված միջոցառումների շարքը, որոնց թվում է Մասլենիցային նվիրված երեկոն, Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի հետ միասին կազմակերպված «Հայրենիքը ուսանողների աչքերով» միջազգային օնլայն գիտաժողովը, շարունակվեց սլավոնական գրերի ստեղծմանը նվիրված արդեն ավանդական դարձած միջոցառմամբ:
Մի քանի տարի շարունակ կազմակերպվող Սլավոնական գրերի երեկոյի հանդեպ ուսանողներն ու դասախոսներն ունեն մեծ հետաքրքրություն. միջոցառմանը մասնակցում էին Օտար լեզուների, Սկզբնական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները:
Ռուսաց լեզվի օրերը Պուշկինի անվան ռուսաց լեզվի ուսումնասիրման և թեստավորման կենտրոնում կշարունակվեն նաև առաջիկայում: