ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառումների շարք՝ տեսողության խանգարումներով անձանց միջազգային օրվա առթիվ
14.11.2018
Միջոցառումների շարք՝ տեսողության խանգարումներով անձանց միջազգային օրվա առթիվ

Տեսողության խանգարումներ ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակներում ՀՊՄՀ-ի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս:

«Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների բրայլյան համակարգով գրաճանաչության կազմակեպման մոտեցումները» թեմայով բաց դասը նախաձեռնել էր Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա  Դավթյանը:

Օրվա առթիվ կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին տեսողության խանգարումներ ունեցող երեխաների զարգացմանը նպաստող դիդակտիկ-զննական պարագաներ, մի շարք աշխատանքային գործիքներ։ Միջոցառման շրջանակներում իրականացվեց Ն․ Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցի ավագ դասարանների աշակերտների այցը Մանկավարժական համալսարան։

Այցի նպատկն է չտեսնող երեխաներին ծանոթացնել համալասարանում առկա մասնագիտություններին, թանգարանին, ընթերցասրահներին։ Նշենք, որ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում դասախոս Մարինե Մկրտչյանի նախաձեռնությամբ վերանայվել և փոխվել են բրայլյան համակարգով հագեցած լսարանները։