ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում Էրազմուս+ ARMDOCT և MODEST ծրագրերի վերաբերյալ
27.11.2020
Առցանց հանդիպում Էրազմուս+ ARMDOCT և MODEST ծրագրերի վերաբերյալ

Էրազմուս+ Կարողությունների զարգացման ARMDOCT և MODEST ծրագերի միջև անցկացվեց առցանց հանդիպում:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել երկու ծրագրերի ընթացքում իրականացվող աշխատանքերը Հայաստանում դոկտորական կրթության բարելավման ուղղությամբ, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցությունը ծրագրերի միջև:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին ծրագրերի հայաստանյան և եվրոպական ավելի քան 25 գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Լանա Կառլովան: Մանկավարժական համալսարանը Էրազմուս+ ARMDOCT և MODEST ծրագրերի գործընկեր համալսարան է և նույնպես մասնակցում էր հանդիպմանը:

Նշենք, որ Էրազմուս+ MODEST ծրագիրը մեկնարկել է 2018-ին, իսկ ARMDOCT-ը` 2019-ին:

Էրազմուս+ MODEST` Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում:

Էրազմուս+ ARMDOCT` Դոկտորական կրթության բարեփոխումը հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ ԵՄ փորձին համապատասխան ծրագրի նպատակն է բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Այն ուղղված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։