ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տիգրան Բորիսի Միքայելյան
13.09.2021

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան,  բան. գիտ. թեկ., դոցենտ

mikayelyantigran47@aspu.am

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան/Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթություն

1997-2001 Երևանի պետական համալսարան, Անգլիական բանասիրության ամբիոն, ասպիրանտուրա
1992-1997 Երևանի պետական համալսարան, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Գիտական աստիճան
2002 բանասիրական գիտությունների թեկնածու, Ատենախոսության թեման՝ “’s և of կառույցներն անգլերենում՝ հայերեն և իսպաներեն համարժեքների զուգադրությամբ”, ԵՊՀ 009 Խորհուրդ, Գերմնական լեզուներ և տիպաբանություն մասնագիտությամբ

Մասնագիտական գործունեություն
2022-ից մինչ օրս` Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան
2020-ից մինչ օրս` Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ
2013 – 2020 - Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան
2012-2013 – Հայկական պետական մանկավարժական համալսարանի անգլերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2000-2012 – Հայկական պետական մանկավարժական համալսարանի անգլերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ
2001-2014 – Երևանի Պետական Համալսարանի Ռոմանական բանասիրության ամբիոնի ասիստենտ
1997-2005 – Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Հյուպատոսության հյուպատոսի օգնական
1995-2007 – Հայաստանի Հանրային Ռադիոյի «Հայաստանի ձայն» խմբագրության խմբագիր, թարգմանիչ

Կարդացվող դասընթացները
Բակալավրի կրթական ծրագրի շրջանակներում՝ Ժամանակակից անգլերենի բառագիտություն, Ժամանակակից անգլերենի տեսական քերականություն, Իսպաներեն-հայերեն զուգադրական քերականություն

Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում՝ Հանրալեզվաբանության հիմնահարցեր, Էթիկան և մշակույթը կրթության ոլորտում
Գիտական հետաքրքրությունների շրջանակը քերականության արդի հարցեր, բառագիտության արդի հարցեր, տիպաբաություն և զուգադրական քերականություն, հանրալեզվաբանության հիմնահարցեր, խոսույթի վերլուծություն

Վերապատրաստումներ

2005-2012 Երևանի պետական համալսարան
2002 ԱՄՆ, Պետական քարտուղարության «Միջազգային այցելու» ծրագիր
2012 Կրթության որակ և համապատասխանություն ծրագիր
2015 Բրիտանական Խորհուրդ

Անդամակցություն
Անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիա

Հրապարակումներ
• Մասնագիտական անգլերեն մանկավարժ ուսանողների համար (բ.գ.թ., պրոֆեսոր Ելենա Մխիթարյանի հետ համահեղինակությամբ), բուհական դասագիրք, Երևան – 2015
• Իսպաներենում շեշտադրում արտահայտող կառույցների թարգմանության որոշ խնդիրներ՝ անգլերեն և հայերեն համարժեքների զուգադրությամբ, Աստղիկ (Գիրք թարգմանչաց) գիտական հոդվածների ժողովածու, տարեգիրք, հ. 26, Երևան, 2015, էջ 324-342
• Պերսուազիվ խոսույթի անատոմիան (գրական խոսույթի գործառական-իմաստաբանական քննություն), Անգլիագիտական հետազոտությունների հայկական հանդես, 2(14)/2015, Երևան, էջ 7-16

ORCID ID https://orcid.org/0000-0003-3968-2566 

Լեզուներ՝ հայերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն