ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Կառլենի Միրզախանյան
10.02.2016

ՀՊՄՀ-ի ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հեռ.՝ 59 70 01
rector@aspu.am, rubenmirzakhanyan@aspu.am, mirzakhanyanruben@aspu.am

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Հայոց պատմության ամբիոն 
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ


Կրթություն, Գիտական աստիճան
2008թ. Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան 
1985թ. Պաշտպանել է թեկանածուական ատենախոսություն, շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան  
1976-1981թթ. Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանող

Աշխատանքային փորձ

2016թ-ին վերընտրվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր
2011թ-ից՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր 
2010-2011թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար 
1990-2010թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դեկան 
1981թ-ից Գիտամանկավարժական գործունեության է ծավալել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում /դասախոս, դոցենտ, պրոֆեսոր/
1980-1984թթ. Երևանի N17 տեխնիկական ուսումնարանում որպես ուսումնաարտադրական վարպետ և տնտեսագիտության դասախոս

Կարդացվող դասընթացներ

Մագիստրատուրա ՝ Հայոց նորագույն շրջանի մշակույթի պատմություն, Նորագույն շրջանի հայ մշակույթի պատմության մեթոդաբանական հիմունքներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Հայաստանի նորագույն շրջանի պատմություն
Հայաստանի մշակութային կյանքի պամություն
Հայկական կերպարվեստի պատմություն

Անդամակցություն
Հայաստանի Փիլիսոփայության ակադեմիայի պատվավոր անդամ
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ
Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամ
«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ», ՀՊՄՀ «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Հատուկ կրթության հիմնախնդիրներ», «Իմաստություն», «Русский язык в Армении» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ, «Պատմություն և հասարակագիտություն» տարեգրքի, «Ազգ» թերթի, «Պայքար», ամսագրի հիմնադիր և խմբագրական խորհուրդների անդամ:
2003թ-ից Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ
2001-2003թթ. Ստանձնել է ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները
1995թ. և 1999թ. Ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր
1991-1999թթ. ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ, ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ

Հրապարակումներ
8 գրքի և 100-ից ավելի գիտական, գիտամեթոդական ու շուրջ 70 հրապարակախոսական հոդվածների հեղինակ. բազմիցս մասնակցել է միջազգային, քաղաքական և գիտական խորհրդաժողովների:

Մենագրություններ

Socialist Realism and finearts in Soviet Armenia, E. 2017, 544 p.

«Կրթամշակութային կյանքը Խորհրդային Հայաստանում 1920-1930 թթ.», Երևան 2018 թ., 187 էջ

Իմպրեսիոնիզմ. Նկարիչ հայեր, Երևան 2019 թ., 416 էջ

Պարգևներ

2019 թ.՝ Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորի մեդալ (Չեխիա)

2018 թ.՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի «Պրո-Ունիվերսիտատ» բարձրագույն պարգև (Հունգարիա)

2017թ.՝ Պիտեր Պազմանի մեդալ (Հունգարիա)

2017թ.՝ Ա. Ս. Պուշկին անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր

2017թ.՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր (Հունգարիա)

2015թ.՝ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի/ԱՄՆ/ նախագահի պատվո մեդալ

2014թ.՝ ՕՈՒԼՈՒ համալսարանի /Ֆինլանդիա/ արժանիքների համար մեդալ

2014թ.՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալ

2013թ.՝ ՕՈՒԼՈՒ համալսարանի /Ֆինլանդիա/ բրոնզե մեդալ 

2013թ.՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ

2012թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ

2012թ.՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշան

2012թ.՝ «Մանկավարժական համալսարան 90-ամյակ» մեդալ

2012թ.՝ Դրագոմանովի անվան ազգային համալսարանի /Ուկրաինա/ ոսկե մեդալ

2009թ.՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կողմից շնորհել է Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ պատվո բարձր շքանշան

2009թ.՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

2009թ.՝ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

2009թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալ

2009թ.՝ Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալ

2009թ.՝ ՀՀ ԿԳՆ հուշամեդալ

2007թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ

2007թ.՝ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի /IAPn/ պատվավոր դոկտոր

Դրագոմանովի անվան ազգային համալսարանի /Ուկրաինա/ պատվավոր պրոֆեսոր

Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր,

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն