ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդուարդ Սամսոնի Մկրտչյան
05.09.2016

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, պրոֆեսոր-խորհրդատու

mkrtchyaneduard01@aspu.am

Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, պրոֆեսոր-խորհրդատու/Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթությունը
1950թ. Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ինստիտուտի լեզվագրական բաժինը
1954թ. Երևանի Խ.Աբովյանի անվան հայկ. պետ. մանկ. ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը
1966թ. նույն ինստիտուտի ասպիրանտուրան՝գրաբարի գծով։

Գիտական աստիճան
1968թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝«Ենթակայի արտահայտությունը գրաբարում (5-րդ դար)» թմայով (Ժ.02.01 «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ)։
1999թ.՝դոկտորական ատենախոսություն՝ «Պարզ նախադասության կառուցվածքային առանձնահատկությունները գրաբրում» թեմայով (Ժ.02.01«Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ)։

Աշխատանքային փորձ
2017 առ այսօր պրոֆեսոր-խորհրդատու ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում
1966 – 2022 աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկ. պետ. մանկ. համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս։
1954-1963թթ. աշխատել է Սիսիանի շրջանի Դարբասի միջնակարգ և Լեռնաշենի ութամյա դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
1965-2013թթ. համատեղությամբ հայերենի մի շարք առարկաներից դասախոսություններ է կարդացել, ավանդել Կիրովականի հեռակա մանկավարժական,Գորիսի պետական,Հր. Աճառյանի անվան,Մոնթեի անվան,Վարդենիսի և այլ մասնսվոր բուհերում,ինչպես նաև Սիրիայի Հալեպ,Դամասկոս,Քեսաբ քաղաքներում։

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատում դասավանդում է «Հայոց լեզվի պատմություն», «Գրաբար» առարկաները, մագիստրատուրայում՝ «Գրաբարի հոլովման համակարգը», «Գրաբարի խոնարհման համակարգը», «Ժամանակակից հայերենի տիպաբանություն» առարկաները։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գիտական հետաքրքրությունների շրջանակում են հայոց լեզվի պատմության, գրաբարի շարահյուսության ուսումնասիրության և գրաբարյան ձեռագրերի թարգմանության խնդիրները։

Վերապատրաստումներ
1970-80-ական թվականներին վերապատրաստման կուրսեր է անցել Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։

Անդամակցություն
Բանասիրական ֆակուլտետի խորհրդի անդամ

Հրապարակումներ
2008թ.՝«Գրաբարի դասընթաց» (ուսումնաօժանդակ ձեռնարկ), 300էջ։
2007թ.՝Աղուանից կաթողիկոս Եսայի Հասան Ջալալեանց, «Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի», Ստեփանակերտ (Աշխարհաբար թարգմանություն, էջ 31-112)։

ORCID ID https://orcid.org/0000-0003-2864-9031  

Պարգևներ
Պարգևատրումներ մեդալով՝ «Արցախի պետական համալսարան-1969-1999»,
«Ազգային Կիւլպէնկեան վարժարան-70» (1930 ՀԱԼԷՊ 2000),
«Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-80»,
«Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-90»։

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, բառարանով՝հունարեն, լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն։