ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մոնիտորինգային այց՝ Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակներում
29.07.2020
Մոնիտորինգային այց՝ Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակներում

Մանկավարժական համալսարանը Էրազմուս+ BOOST՝ Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում, եռամյա ազգային ծրագրի համակարգողն է: 

Այն շրջանակներում բուհի միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցները իրականացնում են մոնիտորինգային այցերի շարք ծրագրի գործընկեր հայաստանյան բուհեր:

Հուլիսի 27-28-ը վերջիններս եղան Վանաձորի պետական համալսարանում: Հանդիպման ընթացքում բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շեշտեց ծրագրի կարևորությունը և արդյունավետությունը բուհի միջազգայնացման գործում։ Եղավ նաև ֆոկուս խումբ հանդիպում Վանաձորի պետական համալսարանի BOOST ծրագրի աշխատանքային խմբի հետ, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացքում բուհի կատարած աշխատանքները, միջազգայնացմանն ուղղված բարեփոխումները, ծրագրի կայունությանը միտված աշխատանքները, ինչպես նաև եվրոպական բուհերում վերապատրաստումների արդյունքների տարածումն ու տեղայնացումը։

Քննարկումների ընթացքում Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցները շեշտադրեցին ՀՊՄՀ-ի համակարգման արդյունավետությունը և հույս հայտնեցին հայտնեցին, որ կհամագործակցեն այլ ծրագրերի շրջանակներում: