Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի ներկայացուցիչները առցանց մոնիտորինգային հանդիպում անցկացրին Մանկավարժական համալսարանի Էրազմուս+ ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Ռաիսա Ավետյանը ներկայացրեց ծրագրի մեկնարկից մինչ օրս ՀՊՄՀ-ում իրականացված աշխատանքները:
Անդրադարձ կատարվեց աշխատանքային փաթեթներով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքին, ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը, սարքավորումների ձեռքբերման և դասախոսների ու հետազոտողների համար հետազոտական աշխատանքների իրականացման համար միջավայր ստեղծելուն վերաբերող հարցերին:
ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի հետազոտական խմբի անդամներ Մարիաննա Հարությունյանը և Տիգրան Միքայելյանը ներկայացրին աշխատանքային 2-րդ փաթեթով նախատեսված աշխատանքների իրականացումը և առկա խնդիրները:
Նշենք, որ աշխատանքային 2-րդ փաթեթի 3-րդ աշխատանքային ենթախումբը, որն ուղղված է դոկտորական կրթության կազմակերպմանը, համակարգում է Մանկավարժական համալսարանը: