ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ 2018-2019 ուս. տարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար
25.01.2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ 2018-2019 ուս. տարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար:

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 800 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 820 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշերը.
Դիմողը՝
• պետք է լինի օտար լեզուների ֆակուլտետի իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտության կամ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, կամ երաժշտության, քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի, անգլերեն լեզվի ուսուցման, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնների ասպիրանտ կամ հայցորդ
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B1* մակարդակին համապատասխան

Մրցույթն իրականցվելու է առցանց՝ ընդունող համալսարանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել անցնելով հետևյալ հղումով https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio, լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև ներբեռնել հետևյալ փաստաթղթերը /միայն անգլերեն լեզվով/՝
• Լուսանկար
• Անձնագիր
• Ինքնակենսագրություն /Europass ձևաչափով/
• Երաշխավորագիր
• Տեղեկանք համապատասխան ֆակուլտետի ուսանող կամ ամբիոնի ասպիրանտ/հայցորդ հանդիսանալու վերաբերյալ
• Տեղեկանք առաջադիմության վերաբերյալ
• Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա չէ, ապա գրանցվեք անգլերեն լեզվի իմացության ստուգման մրցույթին անցնելով հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScnm-6OsyJnWRri0qSSbw9lAqD66iEdwM6g5UKufviPv47qng/viewform /
• Մոտիվացիոն նամակ

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 25-ն է:

Կայքում գրանցվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելու, ինչպես նաև փաստաթղթերը ներբեռնելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://drive.google.com/drive/u/1/my-drive 

Ուսանողների ընտրությունը իրականացնելու է ընդունող համալսարանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:  

*B1-այս մակարդակում կարող եք հաղորդակցվել գրեթե բոլոր առօրեական իրավիճակներում` աշխատանք, դպրոց, ժամանց։ Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել ճամփորդության ժամանակ: Կարող եք կազմել պարզ նախադասություններ Ձեզ ծանոթ թեմաներից: Կարող եք ներկայացնել իրավիճակներ, դեպքեր, սեփական փորձը այս կամ այն ոլորտում, խոսել նպատակների, երազանքների մասին և այլն։

 

 

Նորություններ