ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ 2019-2020 ուստարում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում սովորելու համար
12.09.2019

     Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2019-2020 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում սովորելու համար:

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: 

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝

  • պետք է լինի սկզբնական կրթության ֆակուլտետի բակալավրի 2-րդ կամ 3-րդ կամ մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանող  
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան

  Մրցույթին մասնակցելու համար   անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSchdewl2NyOFGwH6cvfvFcDTP-OxSoKWomiisYimRFDGoqGiQ/viewform?usp=sf_link

Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել նաև առաջադիմության մասին տեղեկանքը /ՄՈԳ/:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է:   

   Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:

     Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am: 

**B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր:   Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Նորություններ