ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ 2019-2020 ուստարում Իտալիայի Մաչերատայի համալսարանում սովորելու համար
12.09.2019

     Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարվում է մրցույթ 2019-2020 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Իտալիայի Մաչերատայի համալսարանում սովորելու համար:

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 360 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: 

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝

  • պետք է լինի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության  ֆակուլտետի լանդշաֆտային պլանավորում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանող  կամ կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանող  
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան

  Մրցույթին մասնակցելու համար   անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝  https://forms.gle/rkifqLQtE2NxUMcy7

Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել նաև տեղեկանք ՀՊՄՀ ուսանող լինելու վերաբերյալ:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:   

   Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:

     Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am: 

**B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր:   Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

 

 

 

Նորություններ