ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ 2019-2020 ուստարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար
28.08.2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ 2019-2020 ուս. տարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 800 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 820 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:
Իրավասության չափանիշերը.
Դիմողը՝
• պետք է լինի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն կամ իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտության բակալավրի 2-րդ, 3-րդ կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, կամ երաժշտության, անգլերեն լեզվի ուսուցման, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնների ասպիրանտ կամ հայցորդ
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B1* մակարդակին համապատասխան
Մրցույթն իրականցվելու է առցանց՝ ընդունող համալսարանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել անցնելով հետևյալ հղումով https://www5.uva.es/uvamobplus/publico/apply, լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև ներբեռնել հետևյալ փաստաթղթերը /միայն անգլերեն լեզվով/՝
• Լուսանկար
• Անձնագիր
• Ինքնակենսագրություն /Europass ձևաչափով/
• Երաշխավորագիր
• Տեղեկանք համապատասխան ֆակուլտետի ուսանող կամ ամբիոնի ասպիրանտ/հայցորդ հանդիսանալու վերաբերյալ
• Տեղեկանք առաջադիմության վերաբերյալ
• Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա չէ, ապա գրանցվեք անգլերեն լեզվի իմացության ստուգման մրցույթին անցնելով հետևյալ հղումով` https://forms.gle/dTP1wc7ZbY5GMo7t5

• Մոտիվացիոն նամակ

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:
Կայքում գրանցվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելու, ինչպես նաև փաստաթղթերը ներբեռնելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www5.uva.es/uvamobplus/files/How_to_apply_EN.pdf

Ուսանողների ընտրությունը իրականացնելու է ընդունող համալսարանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:
*B1-այս մակարդակում կարող եք հաղորդակցվել գրեթե բոլոր առօրեական իրավիճակներում` աշխատանք, դպրոց, ժամանց։ Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել ճամփորդության ժամանակ: Կարող եք կազմել պարզ նախադասություններ Ձեզ ծանոթ թեմաներից: Կարող եք ներկայացնել իրավիճակներ, դեպքեր, սեփական փորձը այս կամ այն ոլորտում, խոսել նպատակների, երազանքների մասին և այլն։

Նորություններ