ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ 2020-2021 ուստարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար
16.10.2020

 Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ 2020-2021 ուս. տարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար:  

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 800 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 820 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝

  • պետք է լինի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն  կամ իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտության բակալավրի 2-րդ, 3-րդ կամ մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանող, կամ երաժշտության, ռոմանագերմանական լեզուների, օտար լեզվի ուսուցման, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնների ասպիրանտ կամ հայցորդ 
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B1* մակարդակին համապատասխան

  Մրցույթն իրականցվելու է առցանց՝ ընդունող համալսարանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել անցնելով հետևյալ հղումով https://uvamobplus.uva.es/publico/apply   և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև ներբեռնել հետևյալ փաստաթղթերը /միայն անգլերեն լեզվով/՝

  • Լուսանկար
  • Անձնագիր
  • Ինքնակենսագրություն /Europass ձևաչափով/
  • Երաշխավորագիր
  • Տեղեկանք համապատասխան ֆակուլտետի ուսանող կամ ամբիոնի ասպիրանտ/հայցորդ հանդիսանալու վերաբերյալ
  • Տեղեկանք առաջադիմության վերաբերյալ
  • Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա չէ, ապա գրանցվեք անգլերեն լեզվի իմացության ստուգման մրցույթին անցնելով հետևյալ հղումով`                                                                                                                      https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSflnjve8QkHmYl0LNUnthKhDL0H7i6zvVKz3Zmb_GPbxV2isw/viewform
  • Մոտիվացիոն նամակ

 

  Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է:

  Ուսանողների ընտրությունը իրականացնելու է ընդունող համալսարանը:

  Կայքում գրանցվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելու, ինչպես նաև փաստաթղթերը ներբեռնելու ընթացակարգի հետ կապված հարցեր ունենալու դեպքում  կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am կամ զանգահարել 010 59 70 53 /միջազգային համագործակցության բաժին/:   

 

*B1-այս մակարդակում կարող եք հաղորդակցվել գրեթե բոլոր առօրեական իրավիճակներում` աշխատանք, դպրոց, ժամանց։ Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել ճամփորդության ժամանակ: Կարող եք կազմել պարզ նախադասություններ Ձեզ ծանոթ թեմաներից: Կարող եք ներկայացնել իրավիճակներ, դեպքեր, սեփական փորձը այս կամ այն ոլորտում, խոսել նպատակների, երազանքների մասին և այլն։

Նորություններ