ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ ‹‹Ամառային դպրոց›› ծրագրերին մասնակցելու համար
04.04.2017

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հայտարարում է մրցույթ ‹‹Ամառային դպրոց›› ծրագրերին մասնակցելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՄՀ-ի ուսանողները: Այն ուսանողները, ովքեր մասնակցել են 2015 և 2016 թվականներին Աղավնաձորում կազմերպված ամառային դպրոցին և այժմ համալսարանի ուսանող են /ոչ ավարտական կուրսի/ մասնակցում են միայն վիճակահանության փուլին: Այս ուսանողները լրացնում են միայն դիմումը /անցնել հետևյալ հղումով`https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeBqZXNAU4l4DsS8C0aAopGwUZHPXk0Ybs7r92zDzrQT_CMmg/viewform/: 

‹‹Ամառային դպրոց›› ծրագիրը կկայանա օգոստոս ամսվա ընթացքում ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում, ինչպես նաև բուհի համագործակից արտասահմանյան հաստատություններում՝ Ռուսաստանում, Լիտվայում, Բելառուսում և Հունգարիայում:

Պահանջներ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում կազմակերպվող ամառային դպրոցներին մասնակցելու համար՝

Ուսանողը պետք է.

  • Լինի ՀՊՄՀ-ի առկա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսի կամ մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող
  • Ունենա բարձր առաջադիմություն
  • Կարողանա հաղորդակցվել անգլերեն լեզվով` լեզուների եվրոպական շրջանակի B1-B2 մակարդակով
  • Մասնակցած չլինի նախորդ տարիներին կազմակերպված ամառային դպրոցներին

Պահանջներ Մոսկվայի հոգեբանամանկավարժական համալսարանում կազմակերպվող ամառային դպրոցին մասնակցելու համար՝

Ուսանողը պետք է.

  • Լինի ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանություն մասնագիտության բակալավրի 2-րդ և 3-րդ կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի և սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժական հոգեբանություն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
  • Ունենա բարձր առաջադիմություն
  • Կարողանա հաղորդակցվել ռուսերեն լեզվով /անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Մասնակցած չլինի նախորդ տարիներին կազմակերպված ամառային դպրոցներին

Պահանջներ Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանում և Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանում կազմակերպվող ամառային դպրոցին մասնակցելու համար՝

Ուսանողը պետք է.

  • Լինի ՀՊՄՀ-ի առկա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսի կամ մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող
  • Ունենա բարձր առաջադիմություն
  • Կարողանա հաղորդակցվել ռուսերեն լեզվով/անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Մասնակցած չլինի նախորդ տարիներին կազմակերպված ամառային դպրոցներին

Ուսանողների ընտրությունր կայացվելու է երկու փուլով՝ թեստ լեզվի իմացության և հարցազրույց: Մրցույթը հաղթահարած ուսանողները կմասնակցեն վիճակահանության փուլին, որտեղ կորոշվի, թե որ բուհում կազմակերպված ամառային դպրոցին են մասնակցելու:

Ցանկացողները կարող են դիմել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության բաժին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 14-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել միջազգային համագործակցության բաժին:
Հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի 17, 301 սենյակ, հեռ՝ 59-70-53, Էլ.հասցե ՝ interdep@aspu.am

Նորություններ