ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար
12.02.2020

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության» ամբիոնը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և «Ֆլալեսս» կորպորացիան հայտարարում են մրցույթ «ՀՀ շուկայում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության համեմատական վերլուծությունը» թեմայով:

Մրցույթին մասնակցության պայմաններն են՝

  • Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները:
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
  • Վերլուծությունը կարող է իրականացվել առավելագույնը 2 մասնակիցների կողմից, որոնցից յուրաքանչյուրը հայտի ներկայացման պահին պետք է հանդի-սանա հայաստանյան որևիցե բուհի բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող:
  • Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. մարտի 11-ը, ժամը՝ 17:30-ը:
  • Զեկույցները և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ amberd@gmail.com կամ amberd@asue.am կամ փաստաթղթային տարբերակով ներկայացնել հետևյալ հասցեով՝ Ք.Երևան, Նալբանդյան 128, «Ամբերդ» հետազոտական կենտրոն, Հեռ.: +37410-593426, +37410593429

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, հայտի ձևին՝ այստեղ:
Մրցույթի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած մասնակցին (մասնակիցներին) որպես մրցանակ կտրվի երկու ուղեգիր դեպի Իտալիա (ավիատոմս և հյուրանոց` նախաճաշով):

Նորություններ