ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում դասավանդելու համար
09.03.2020

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում դասավանդելու համար: Շարժունության տևողությունը 7 օր է: Տեղերի քանակը 3-ն է: Շարժունությունը նախատեսված է ս.թ. ապրիլ ամսին:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է օրական 180 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները
Դիմողը՝
• պետք է լինի Օտար լեզուների ֆակուլտետի դասախոս /դասավանդվող առարկան՝ անգլերեն լեզվով/:
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի C1* մակարդակին համապատասխան
• պետք է ունենա առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
• այլ հավասար պայմանների դեպքում նախընտրությունը կտրվի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրին չմասնակցած աշխատակիցներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 15-ը լրացնել դիմում անցնելով հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSccYeUprlOdY4_o1-gT0lfH0hbsmzzD_TtTHLBLXIU5RK7nZA/viewform?usp=pp_url

Պահանջվող փաստաթղթեր՝
• անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա է/
• ինքնակենսագրություն անգլերեն լեզվով
• մասնակցության հիմնավորում-նամակ անգլերեն լեզվով՝ նվազագույնը մեկ էջ /շարժունության նպատակը, կատարվելիք գործողությունները, սպասվելիք արդյունքները, որքանո՞վ կազդի շարժունությունը մասնակցի մասնագիտական աճի վրա, ինչպե՞ս մասնակիցը կնպաստի ֆակուլտետի միջազգայանացմանը վերադարձից հետո, ինչպե՞ս է պատկերացնում մասնակիցը շարժունության վերադարձից հետո փորձի փոխանակումը/
• դասընթացների անվանումները` թեմատիկ տրոհումով անգլերեն լեզվով / յուրաքանչյուր դասախոսից ակնկալվում է առնվազն 7 հատ 45 րոպեանոց դասընթաց /

Մրցույթը հաղթահարած դասախոսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:
*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

 

Նորություններ