ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի կողմից կազմակերպվող ‹‹Ձմեռային դպրոց ›› ծրագրին մասնակցելու համար
11.09.2019

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հայտարարում է մրցույթ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի կողմից կազմակերպվող ‹‹Ձմեռային դպրոց ›› ծրագրին մասնակցելու համար:

 

   Պահանջներ մրցույթին մասնակցելու համար՝       

  • Լինի ՀՊՄՀ-ի առկա ուսուցման  բակալավրիատի  2-րդ, 3-րդ և 4-րդ կամ մագիստրատուրայի ուսանող
     
  • Ունենա բարձր առաջադիմություն /ՄՈԳ 86 և բարձր/
  • Ազատ հաղորդակցվի անգլերեն լեզվով
  • Մասնակցած չլինի նախորդ տարիներին կազմակերպված <<ամառային դպրոց>> ծրագրերին կամ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/zQNyPzJPiB4TJnGU9

Ինչպես նաև դիմումին կցել հետևյալ փաստաթղթերը /սկան արված/

  • Տեղեկանք համապատասխան ֆակուլտետի ուսանող հանդիսանալու և առաջադիմության վերաբերյալ /տրամադրում է դեկանատը/
  • Անձնագիր

   Դիմելու վերջնաժամկետը  ս.թ. սեպտեմբերի 22-ն է:

   Տեղեկացնենք, որ ‹‹Ձմեռային դպրոց ›› ծրագիրը իրականացվելու է փետրվար ամսին և այդ ամսին Ֆինլանդիայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել -20 աստիճանի:

    Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկի նամակ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը: Խնդրում ենք դիմումը լրացնելիս էլեկտրոնային հասցե վանդակում նշել միայն Ձեր @aspu.am դոմեյնում գտնվող հասցեն: Հարցազրույցի օրվա մասին տեղեկատվությունը կտեղադրվի նաև համալսարանի պաշտոնական կայքում:

   Ուսանողների ընտրությունր իրականացվելու է հարցազրույցի միջոցով:

  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել summerschool2019@aspu.am էլեկտրոնային հասցեին:

Նորություններ