Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ հայտարարում է մրցույթ՝ «Գարնանային դպրոց» ծրագրին մասնակցելու համար։
Վայրը՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարան, քաղաք Մոսկվա։
Ծրագրի ժամանակահատվածը՝ 2025 թվականի ապրիլի 20–26-ը ներառյալ։
Իրավասության չափանիշները
Դիմողը՝
• Պետք է լինի ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության բակալավր 2-րդ, 3-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող
• Ունենա լավ առաջադիմություն
• Կարողանա լավ հաղորդակցվել ռուսերեն լեզվով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 10-ը ներառյալ լրացնել դիմում ՝անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd2Hw2Akdepirgz2-mnfBbYPv7zSuCmMnvoTpMNEwCMnA19bw/viewform?usp=pp_url
Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից՝ առաջադիմության վերաբերյալ
• Մոտիվացիոն նամակ՝ ռուսերեն լեզվով։
Ուսանողների ընտրությունր կայացվելու է 1 փուլով՝ հարցազրույց:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն՝ ուղարկելով նամակ՝ annahakhumyan@aspu.am էլ. հասցեին: