ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ` Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոսների համար
05.04.2021

Մանկավարժական համալսարանը, հայտարարում է մրցույթ գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոսների համար Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացնվող ծրագրում ընդգրկվելու նպատակով:

Ծրագրի նպատակն է կազմակերպել ՀՊՄՀ և Ցյուրիխի արվեստների համալսարանի ուսանողների համատեղ պրակտիկան Հայաստանում և Ցյուրիխում:

Ընտրված դասախոսները կուղեկցեն ուսանողներին Հայաստանում և Ցյուրիխում, կմասնակցեն պրակտիկայի կազմակերպմանը և իրականացմանը:
Ֆինանսավորում.
Դասախոսների ճամապարհածախսը, վիզան, կացությունը և սնունդը հոգում են Ցյուրիխի արվեստների համալսարանը և <<Արտաս>> հիմնադրամը:
Իրավասության չափանիշներ.
Դիմողը՝
• պետք է լինի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս
• պետք է տիրապետի անգլերենին հաղորդակցման մակարդակում
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/kvDu2EL2GJQxSphn2

Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել՝
• ինքնակենսագրություն

Դիմելու վերջնաժամկետը 2021թ. ապրիլի 25-ն է:
Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/՝ տեղեկացնելով մրցույթիp անցկացման օրը և ժամը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

 

 

Նորություններ