ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ ՀՀ Նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակ
07.11.2018

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` հետևյալ բնագավառներում.

ա/ վիզուալ արվեստների բնագավառում ` երեք մրցանակ.
բ/ գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:

Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան:
Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2018 թվականին:

Գրականության բնագավառում ընդունվում են արձակ /պատմվածք, վիպակ, վեպ/ գործեր կամ բանաստեղծական շարքեր` տպագրված գրքով կամ պարբերականներում: Ներկայացված ստեղծագործությունների մեջ նախկինում տպագրված գործերը պետք է կազմեն ոչ ավել քան 10%:

Վիզուալ արվեստների աշխատանքների մրցույթն անցկացվում է երկու փուլով. Առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)`ցուցահանդես:

1. Դիմում-հայտը, կից փաստաթղթերի հետ` գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով մեկ օրինակ` փակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ /Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծագործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը:

Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծագործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ:

Կինոարվեստի և թատերական արվեստի գործերի համար, որոնք տեղադրված են համացանցում (օրինակ Youtube.com), խնդրվում է նշել հղումները, կամ ներկայացնել DVD-ով:

Պարտադիր է ներկայացնել գործի համառոտ բովանդակությունը, հեղինակային նկարագրումը:

2. Առաջին փուլի համար մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները:

3. Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը, տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2019 թ. ապրիլ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

4. Ներկայացման կարգը պարտադիր է:

ԾԱՆՈՒՑՈՒՄ ` ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org:

Հայցողի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու դիմում-հայտին 

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ.՝ 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org 0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ: 

 

Նորություններ