ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում սովորելու համար
10.04.2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ 2019-2020 ուս. տարում Վալադոլիդի համալսարանում /Իսպանիա/ սովորելու համար:

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 800 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 820 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝

  • պետք է լինի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն կամ իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտության բակալավրի 2-րդ, 3-րդ կամ մագիստրատուրայի 1-ին  կուրսի ուսանող, կամ երաժշտության, անգլերեն լեզվի ուսուցման, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնների ասպիրանտ կամ հայցորդ
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B1* մակարդակին համապատասխան

  Մրցույթն իրականցվելու է առցանց՝ ընդունող համալսարանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել անցնելով հետևյալ հղումով https://www5.uva.es/uvamobplus/publico/apply ,  լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև ներբեռնել հետևյալ փաստաթղթերը /միայն անգլերեն լեզվով/՝

  • Լուսանկար
  • Անձնագիր
  • Ինքնակենսագրություն /Europass ձևաչափով/
  • Երաշխավորագիր
  • Տեղեկանք համապատասխան ֆակուլտետի ուսանող կամ ամբիոնի ասպիրանտ/հայցորդ հանդիսանալու վերաբերյալ
  • Տեղեկանք առաջադիմության վերաբերյալ
  • Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա չէ, ապա գրանցվեք անգլերեն լեզվի իմացության ստուգման մրցույթին անցնելով հետևյալհղումով` https://forms.gle/dTP1wc7ZbY5GMo7t5
  • Մոտիվացիոն նամակ

  Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

  Կայքում գրանցվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելու, ինչպես նաև փաստաթղթերը ներբեռնելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝  https://www5.uva.es/uvamobplus/files/How_to_apply_EN.pdf

   Ուսանողների ընտրությունը իրականացնելու է ընդունող համալսարանը:

   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am: 

*B1-այս մակարդակում կարող եք հաղորդակցվել գրեթե բոլոր առօրեական իրավիճակներում` աշխատանք, դպրոց, ժամանց։ Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել ճամփորդության ժամանակ: Կարող եք կազմել պարզ նախադասություններ Ձեզ ծանոթ թեմաներից: Կարող եք ներկայացնել իրավիճակներ, դեպքեր, սեփական փորձը այս կամ այն ոլորտում, խոսել նպատակների, երազանքների մասին և այլն։

 

 

 

Նորություններ