ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում դասավանդելու համար
12.04.2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում 2019-2020 ուս. տարում դասավանդելու համար: Շարժունության տևողությունը 7 օր է:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է օրեկան 120 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 820 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:
Իրավասության չափանիշները

Դիմողը՝
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան
• պետք է դասավանդի ներքոնշյալ առարկաներից որևէ մեկը՝
1. Երաժշտական կրթություն 
2. Կիրառական արվեստ 
3. Պատմություն 
4. Իրավագիտություն 
5. Ֆիզիկա 
6. Քիմիա 
7. Փիլիսոփայություն

8.Հոգեբանություն

9. Անգլերեն լեզու

10. Սոցիոլոգիա

11. Մաթեմատիկա

12. Կենսաբանություն

13. Ինֆորմատիկա

Մրցույթն իրականցվելու է առցանց՝ ընդունող համալսարանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել անցնելով հետևյալ հղումով

https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio  և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Կայքում գրանցվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելու, ինչպես նաև փաստաթղթերը ներբեռնելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www5.uva.es/uvamobplus/files/How_to_apply_EN.pdf?fbclid=IwAR1EBCI-yhErW93-gRYoKIjAvEmWKJED5TOZLEAmk49B2FCwJCtFJjCpMxI

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 30-ն է:

Դասախոսների ընտրությունը իրականացնելու է ընդունող համալսարանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Նորություններ