ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Կիլի համալսարանում սովորելու համար /Մեծ Բրիտանիա/
11.10.2021

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-2022 ուս. տարում Կիլի համալսարանում սովորելու համար /Մեծ Բրիտանիա/:  

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 900 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝

  • պետք է լինի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմություն կամ հասարակագիտության մասնագիտության բակալավրի 3-րդ կուրսի կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող կամ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա կամ ինֆորմատիկա մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող կամ մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի կամ ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ/հայցորդ
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/mXb47Z4Nau75BMJeA

Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել`

  • առաջադիմության մասին տեղեկանքը /ՄՈԳ/

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է:

Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:

Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

  
**B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: 

 

Նորություններ