ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Մոսկվայի հոգեբանամանկավարժական համալսարանում «Ամառային դպրոցին» մասնակցելու համար
11.06.2019

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հայտարարում է մրցույթ Մոսկվայի հոգեբանամանկավարժական համալսարանում կազմակերպվող ամառային դպրոցին մասնակցելու համար:

Պահանջներ
Ուսանողը պետք է.

  • Լինի ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանություն մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող կամ հոգեբանություն, զինվորական հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն, սոցիալական և քաղաքական հոգեբանություն, գործնական հոգեբանություն, իրավաբանական հոգեբանություն, ընտանիքի հոգեբանություն, մանկավարժական հոգեբանություն մասնագիտության առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող կամ հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հատուկ հոգեբանություն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող:
  • Ունենա բարձր առաջադիմություն
  • Կարողանա հաղորդակցվել ռուսերեն լեզվով /անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Մասնակցած չլինի նախորդ տարիներին կազմակերպված ամառային դպրոցներին

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSffcsDPPrrEipZmWvYKE2sLbyZPw8Wo8rVShZdXnQccDblg3w/viewform

Ինչպես նաև դիմումին կցել հետևյալ փաստաթղթերը /սկան արված/

  • Տեղեկանք համապատասխան ֆակուլտետի ուսանող հանդիսանալու և առաջադիմության վերաբերյալ /տրամադրում է դեկանատը/
  • Տեղեկանք նախկինում ամառային դպրոցին մասնակցած չլինելու մասին /տրամադրում է դեկանատը, եթե տիրապետում է այդպիսի տեղեկատվության: Եթե դեկանատը չի կարող տրամադրել այդպիսի տեղեկանք, ապա դիմումը լրացնելիս համապատասխան վանդակում, որտեղ պետք է նշել արդյո՞ք նախկինում մասնակցել եք ամառային դպրոցին թե ոչ, սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ամբողջ պատասախանատվությունը կրում է ուսանողը/
  • Անձնագիր

  Դիմելու վերջնաժամկետը հունիսի 25-ն է: Ուսանողների ընտրությունը իրականացվելու է հարցազրույցի միջոցով:

Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկի նամակ՝ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը: Խնդրում ենք դիմումը լրացնելիս էլեկտրոնային հասցե վանդակում նշել միայն Ձեր @aspu.am դոմեյնում գտնվող հասցեն: Հարցազրույցի օրվա մասին տեղեկատվությունը կտեղադրվի նաև համալսարանի պաշտոնական կայքում:

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել summerschool@aspu.am էլեկտրոնային հասցեին կամ դիմել միջազգային համագործակցության բաժին յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի ժամը 10:00-ից 11:00-ը ընկած ժամանակահատվածում:

Նորություններ