ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Սալերնոյի համալսարանում սովորելու համար
13.10.2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2017-2018 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Սալերնոյի համալսարանում սովորելու համար /Իտալիա/: Տեղերի քանակը 2-ն է:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 360 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշերը.
Դիմողը՝
• պետք է լինի օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության բակալավրի 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան
• Հանրագումարային միջին որակական գնահատականը /ՄՈԳ/ պետք է լինի նվազագույնը 90

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 23-ը` ժամը 15.00-ն Միջազգային համագործակցության բաժնի էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am ուղարկել հետևյալ փաստաթուղթը՝
• տեղեկանք առաջադիմության մասին /ՄՈԳ/

Ինչպես նաև առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeGneOStZuBXQbloaIZvIR_UaQeSUN5boECnzL8nho-nP8skA/viewform


Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:


Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:


**B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

 

 

Նորություններ