ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանում /Ռումինիա/ վերապատրաստվելու համար
14.01.2020

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանում /Ռումինիա/ վերապատրաստում անցնելու համար: Շարժունության տևողությունը 7 օր է: Տեղերի քանակը 1-ն է: Շարժունությունը իրականացվելու է ապրիլ կամ մայիս ամիսների ընթացքում:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է օրական 120 եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 275 եվրո՝ ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները
Դիմողը՝
• պետք է լինի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի վարչական աշխատակից կամ դասախոս
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան
• պետք է ունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
• պետք է իրականացնի ֆակուլտետի կամ ամբիոնի միջազգայնացմանը ուղված գործունություն
• այլ հավասար պայմանների դեպքում նախընտրությունը կտրվի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրին չմասնակցած աշխատակիցներին

Մրցութին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի փետրվարի 1-ը առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/9mSYLZmLK3KhCPqL8

Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել՝
• անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա է/
• ինքնակենսագրություն /CV/ անգլերեն լեզվով
• մասնակցության հիմնավորում-նամակ անգլերեն լեզվով /շարժունության նպատակը, կատարվելիք գործողությունները, սպասվելիք արդյունքները, որքանո՞վ կազդի շարժունությունը մասնակցի մասնագիտական աճի վրա, ինչպե՞ս մասնակիցը կնպաստի ֆակուլտետի միջազգայանացմանը վերադարձից հետո, ինչպե՞ս է պատկերացնում մասնակիցը շարժունության վերադարձից հետո փորձի փոխանցումը/

Մրցույթը հաղթահարած աշխատակիցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Նորություններ