ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում սովորելու համար
13.10.2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2017-2018 ուս. տարում /2-րդ կիսամյակ/ Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում սովորելու համար: Տեղերի քանակը 1-ն է:

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսեկան 750 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 360 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:
Իրավասության չափանիշերը.

Դիմողը՝
• պետք է լինի գեղարվեստական կրթության ֆակուլտետի արվեստի տեսության, պատմության և կառավարման մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի կամ կուլտուրայի ֆակուլտետի սոցիալ մշակութային գործունեության կառավարում / մենեջմենթ/ մասնագիտության բակալավրի 3-րդ կուրսի ուսանող
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B1* մակարդակին համապատասխան

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 23-ը՝ժամը 15.00-ն Միջազգային համագործակցության բաժնի էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
• անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ /եթե առկա է/
• տեղեկանք առաջադիմության մասին /ՄՈԳ/
Ինչպես նաև առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScoL5kSF84E3xKK9f5loXhYwJVsUM59uDeduOFXg1f3lQfKvA/viewform

Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:

Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:

*B1-այս մակարդակում կարող եք հաղորդակցվել գրեթե բոլոր առօրեական իրավիճակներում` աշխատանք, դպրոց, ժամանց։ Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել ճամփորդության ժամանակ: Կարող եք կազմել պարզ նախադասություններ Ձեզ ծանոթ թեմաներից: Կարող եք ներկայացնել իրավիճակներ, դեպքեր, սեփական փորձը այս կամ այն ոլորտում, խոսել նպատակների, երազանքների մասին և այլն։

 

 

Նորություններ