ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցույթ՝ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում սովորելու համար
12.02.2020

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում, Վիեննա, Ավստրիա, մագիստրոսական կրթական ծրագրով սովորելու նպատակով: Շարժունության տևողությունը 4 ամիս է: Տեղերի քանակը 1-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2020-2021թթ. ուս. տարվա 1-ին կիսամյակում:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 360 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները
Մագիստրոսական կրթական ծրագրի համար դիմողը՝
• պետք է լինի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրություն կամ լանդշաֆտային պլանավորում մասնագիտությունների մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող;
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;
• այլ հավասար պայմանների դեպքում նախընտրությունը կտրվի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրին չմասնակցած ուսանողներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 26-ը լրացնել դիմում անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf4ZyfeoZOcpSxKcc7VRFOzH-4RwkoD5Sqn70qw5Gy5CJn2nw/viewform?usp=pp_url

Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
• Անձնագիր
• Մոտիվացիոն նամակ
Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:
*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Նորություններ