ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լաուրա Գուրգենի Մուրադյան
08.02.2016

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

muradyanlaura21@aspu.am

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ-ի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, համատեղությամբ` ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն

ՀՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա, Երևանի Պետհամալսարան

Գիտական աստիճան

1971թ. թեկնածուական ատենախոսություն, թեմա` «Վրթանես Փափազյանը հայ գրականության քննադատ և պատմաբան» , Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդ, 642. ՍՍՌՄ ժողովուրդների գրականություն (հայ գրականություն)

1992 թ. դոկտորական ատենախոսություն, թեմա` «Արփիար Արփիարյան. կյանքը և գործը», Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտական խորհուրդ (Д 005 10. 01»: Մասնագիտություն՝ 10.01.03 - ԱՊՀ ժողովուրդների գրականություն (հայ գրականություն):

Աշխատանքային փորձ

2013թ-ից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 2010թ-ից հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր: 1995թ-ից Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ: ՀՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 1965թ-ից ասպիրանտ, այնուհետև գիտաշխատող, 1993թ-ից մինչև 2000թ. առաջատար գիտաշխատող:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Հայ գրականության պատմություն

Մագիստրատուրա` «Հովհ. Թումանյանի պոեմները», «20-րդ դարասկզբի արևելահայ բանաստեղծության ուսուցման մեթոդները»

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Մասնագիտական բնագավառի նորույթներ, գիտահետազոտական աշխատանքներ

Անդամակցություն

ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի անդամ, Համազգային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, 1995 թ. ԵԹԿՊԻ-ի «Հանդես» գիտամեթոդական ժողովածուի գլխավոր խմբագիր: ԵԹԿՊԻ-ի կառավարման խորհրդի անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀՀ նախագահի մրցանակի գրականության հանձնաժողովի անդամ:

Հրապարակումներ

«Հանդես» ԵԹԿՊԻ-ի գիտամեթոդական ժողովածու, 2011, հ. 11 «Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը», 2012, հ. 12 «Ականավոր գիտնականի նոր ավանդը հայ արվեստի ուսումնասիրության մեջ», 2014, հ. 15 «Նոր ուսումնասիրություն Հովհ. Թումանյանի կյանքի ու գործունեության մասին», 2015, հ. 17 «Վրթ. Փափազյանը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման ավանդույթի նախաձեռնող»:

Պարգևներ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2014թ.
ՀՀ նախագահի Պատվոգիր և ՀՀ Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, 2005թ.

Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն