ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քայլեր դեպի ներառական կրթություն
22.02.2012

Փետրվարի 22-24-ը «Դեպի կրթություն բոլորի համար-3» ծրագրի շրջանակներում մանկավաժական համալսարանում անցկացվում են եռօրյա դասախոսություններ: Այս օրերի ընթացքում ներկայացվելու է ներառական դպրոցներում և Մանկավարժական համալսարանում պրակտիկայի կազմակերպման նրբությունները:

Ներկայումս շրջանառության մեջ է դրված պրակտիկայի ծրագրում առկա բազմաթիվ մոտեցումներ, որոնք նպաստել են ներառական կրթության գործընթացի արդիականացմանը: Սակայն անհրաժեշտություն է լինում դրանք նորովի իմաստավորել և այդ գործընթացը իրականացնել առավել համակարգված ու հստակ կանոնակարգված մեխանիզմներով:

Առաջարկվում է նաև ուսումնառողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի կատարելագործման ուղեցույց: Ուղեցույցը կազմել են Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ հոգեբանական գիտությունների թեկնածու Լիդա Արամյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը:
Դասախոսություններին մասնակցում են 2-րդ կիսամյակի պրակտիկայում ներառված մեթոդիստներ, մանկավարժներ, հոգեբաններ, պրակտիկայի ղեկավարներ, որոնք ընտրվել են համալսարանի 10 ֆակուլտետներից: