Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ամերիկյան իրավաբանների ընկերացության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության միջև այսուհետ կծավալվի ակտիվ

համագործակցություն կրթության տարբեր ոլորտներում:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի և ABA\CEELI Inc.-ի տնօրեն, պահեստի բրիգադային գեներալ Ռոնալդ Մենգամի ստորագրած հուշագրի նպատակն է բացահայտել ընդհանուր խնդիրները, ինչպես նաև հաստատել համագործակցության հնարավոր եզրեր` հատկապես իրավաբանական կրթության ոլորտում:
Հուշագրի շրջանակում կանցկացվեն համատեղ սեմինարներ, համաժողովներ, աշխատանքային քննարկումներ, իրավական թեմաներով դասախոսություններ, հետազոտական ծրագրեր, տպագրություններ, ուսանողական պրակտիկա, իրավաբանական կլինիկայի հիմնադրում և այլն:
