ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աստղերին կարելի է դիտել նաև մանկավարժականի աստղադիտարանից
23.02.2012

«Ինչպես զինվորի համար ավտոմատն է կարևոր, այդպես էլ աստղագետի համար աստղադիտակն է անհրաժեշտություն»,-կարծում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Ներսիսյանը:

Թերև այս համոզմունքը հիմք հանդիսացավ, որ 2004 թվականի նոյեմբերի 12-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվի ասղադիտարան:

Այն Հայաստանում գործող երկրորդ աստղադիտարանն է` Բյուրականի ասղադիտարանից հետո:

1957 թվականի արտադրության աստղադիտակը Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորման ստեղծած սարքն է: Համատեղելով եղած նյութերն ու հնարավորությունները ստեղծվեց ասղադիտարանը: Այն արժևորում է ուսումնական պրոցեսը, քանի որ տեսազննական է դարձնում ստացած գիտելիքները:

Աստղադիտարանը միակ «բաց» լաբորոտորիան է, այցելուների մուտքն այստեղ անվճար է: Ուսանողների և այցելությունների հաճախելիությունը կախված է եղանակային պայմաններից և աստղային ժամանակացույցից: Երբեմն այցելությունները ունենում են տեսականն ու գործնականը համատեղելու նպատակ:

Մեր աստղադիտարանի մասին քչերը գիտեն: Սակայն ներկայումս նախապատրաստվում է կայք, որի միջոցով մարդիկ կիմանան ասղադիտարանի մասին իրենց հետաքրքրող ամեն ինչ:

«Սովորաբար աստղադիտարանները տեղակայված են լինում ոչ շատ լուսավոր վայրերում, քանի որ շրջապատի լուսավորությունը երբեմն խանգարում է աշխատանքներին: Չնայած այդ հանգամանքին`տարեցտարի մեծանում է աստղադիտարանի այցելուների թիվը: Ի դեպ, շատ են այցելուները նաև հանրապետության մարզերից»,- ուրախությամբ նշում է Սերգեյ Ներսիսյանը:

Համալսարանի ղեկավարության և Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկանատի ջանքերի շնորհիվ աստղադիտարանի աշխատանքները շուտով կդրվեն գիտական հիմքի վրա:

Սերգեյ Ներսիսյանը ափսոսում է, որ մեզ մոտ չկան անգամ աստղացուցարաններ:

«Մարդիկ նայում են երկնքին և կարծես վերափոխվում են. նրանք գտել են մի հրաշալի աշխարհ` երկինքը, որի մասին իրենք մոռացել էին»,- հավաստում է դոցենտ Սերգեյ Ներսիսյանը:

Նա նաև ափսոսում է, որ աստղագիտություն առարկան դուրս է մղվել հանրակրթական ծրագրից: Սակայն հույս ունի, որ Կրթության և գիտության նախարարությանն հանձնված ասղագիտություն առարկայի չափորոշիչները կընդունվեն և այն կրկին կընդգրկվի դպրոցական ծրագրերում: