
Բերդ քաղաքի զորամասը մայրաքաղաքից 200 կմ հեռու է, սակայն մանակավարժական համալսարանի Ուսանողական խորհրդին դա չխանգարեց զիված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել Բերդի զորամաս:
Ռազմահայրենասիրական երգերով ու պարերով հագեցած ծրագրով հանդես եկան մանակավարժական համալասարանի ուսանողները: Նրանք իրենց երգ ու պարով հետաքրքրություն ու նուր շունչ հաղորդեցին զինվորների առօրիային:
Ուսանողական խորհուրդը զորամասի 25 զինվորների համար անակնկալ էր պատրաստել: Բարեխիղճ ծառայության համար հրամանատարության առաջարկությամբ մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի շնորհակալագրերով և նվերներով պարգևատրվեց 25 զինվոր: Նրանցից 15-ը մանակավարժական համալսարանի ուսանողներն էին:
Սերոբ Սարգսյանը մանկավարժական համալսարանում ստացել է լուսանկարչի կրթություն: Այժմ ժամկետային զինծառայող է. տուն վերադառնալուն մնացել է չորս ամիս: Ծառայության ընթացքից դժգոհություններ չունի: Ապագա զինվորներին խորհուրդ է տալիս չխուսափել ծառայելուց:
Ուրախ է, որ այսօր հնարավորություն ունի ևս մեկ անգամ շփվել, հանդիպել հարազատ բուհի ներկայացուցիչների հետ: Պատվոգիրն ու միջոցառումից ստացած հույզերն էլ ուժ ու եռանդ կտան հետագա ծառայության համար:
Կարեն Տոնոյանը ամենայն լրջությամբ հաշվել է, որ ծառայելու ավարտին մնացել է 55 մլն վայրկյան: Միջոցառման ավարտին մեզ հետ զրույցում բարձր տրամադրությամբ նկատում է .« Ձեր գալուստից ի վեր հաշիվը խառնել եմ»:
Ուրախ է, որ ընկերները թեկուզ մի պահ մոռացել են կարոտի մասին: Բանակի մասին խոսելիս ավելի է ոգևորվում: 20-ամյա հայոց բանակը բնութագրում է իբրև լուրջ մասնագետներով, հրամանատարներով ու սպայական անձնակազմով, մարտունակ զիվորներով հարուստ կառույց:
Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, զինվորական հոգեբան Հակոբ Թադևոսյանը վստահ է` նմանտիպ միջոցառումները կարևոր են և' զինվորների, և' քաղաքացիների համար: Դրանք ամրապնդում են բանակ-հասարակության կապը. «Մեր այցելությունը կարևոր էր թե' ռազմահայրենասիրական, թե' գեղագիտական խնդիրների իրագործման տեսանկյունից: Այն նաև հասարակության մեջ զինվորական առաքելությունն իրականացնողների նկատմամբ հոգատար վերաբերմունք է»:
Մհեր Գալստյանը թեև արդեն ավարտել է մանկավարժական համալսարանը, սակայն նման միջոցառումներին մասնակցում է մեծ ոգրորությամբ. «Լինելով նախկին զինվոր`

քաջ գիտակցում եմ, որ նմատիպ միջոցառումները սպասված են զինվորների կողմից: Վստահ եմ`հայրենասիրական և ազգագրական երգն ու պարը հայրենասիրական ոգի են հաղորդում նրանց»:
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը միջոցառումը կայացած է համարում.«Նմանատիպ միջոցառումները հարստացնում են ուսանողների գիտելիքների պաշարը` հայոց բանակի, մեր երկրի և պատմության մասին: Մյուս կողմից` բարձրացնում է զինվորի մարտական ոգին, հետաքրքիր դարձնում զինծառայողների առօրյան»:
Միջոցառման ավարտին անակնկալ էր սպասվում նաև միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին: Նրանք բանակ-հասարակության կապի, ռազմահայրենասիարական դաստիարակության մեջ ակտիվ մասնակցություն ունենալու համար Բերդ զորամասի հրամանատար Լ.Երանոսյանի կողմից ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր:
Ուսանողական խորհրդի առաջիկա միջոցառումը նախատեսվում է Արարատի զորամասում մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

