ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով`նվիրված Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին
27.02.2012
Այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր «Դրվագներ հայ զինական ուժի պատմությունից» խորագրով գիտաժողով:Այն նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:
Զեկուցման թեմաները վերաբերում էին Հայաստանի առաջին հանրապետության բանակին, նրա կազմավորմանը, զինվորի ներկայիս բարոյական կերպարի ձևավորմանը, ժամանակակից հասարակության մեջ բանակի դերի բարձրացմանը:
Բացման խոսքով հանդես եկավ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Կարապետյանը: Ըստ նրա` «Նման գիտաժողովները նպաստում են գիտական գործունեությամբ զբաղվելուն և ուսանողների ինքնուրույն աշխատանքի զարգացմանը»:
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ուսանողներ Ջուլիետա Կարապետյանը, Աստղիկ Նազարյանը, Գոհար Զարոյանը, Ռուզաննա Օհանյանը, Աիդա Հակոբյանը, Կարինե Առաքելյանը, Նորայր Նազարյանը և Իրինա Մարգարյանը:
Գիտաժողովն անցկացվում է երկու փուլով. 2-րդ փուլը կանցկացվի մարտի կեսերին: