ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն աստվածաբանություն-լեզվաբանություն թեմայով
29.02.2012

Այսօր բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին Շահե աբեղա Անանյանի հետ:

Հանդիպումը սկսվեց տերունական աղոթքով:
Ապա դասախոսության միջոցով փորձ արվեց բացահայտել գիտությունների համակարգում լեզվաբանության և աստվածաբանության փոխհարաբերությունը: Նշվեցին այն ոլորտները, որոնք ավելի են նպաստում աստվածաբանության և լեզվաբանության սերտացմանը:
Կարևորվեցին առկա այն հարցերը, որոնք խոչընդոտում են աստվածաբանության և լեզվաբանության կապի ամրապնդմանը:
Որոշ մասով էլ անդրադարձ կատարվեց հայ իրականության տարբեր շրջաններին` անդրադառնալով նրան, թե ինչու է բոլոր ժամանակներում կարևորվում լեզվաբանության և աստվածաբանության փոխհարաբերության հարցը:
Շահե աբեղա Անանյանը կարևոր է համարում նման հանդիպումները ուսանողների` հատկապես ապագա մանկավարժների համար. «Այսօր գերագույն խնդիր է սերունդների դաստիարակության հարցը, որը ոչ միայն հոգևորականի, այլև մանկավարժների գործն է»:
Ուսանողներին հորդորեց պարտադիր մասնակցել նման դասախոսություններին. այդպիսով նրանք ձեռք կբերեն դասախոսների հարուստ փորձն ու գիտելիքները: Իսկ հոգևորականների հետ հանդիպումները ամրապնդում են եկեղեցի-ուսանող կապը:
Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Խումարյանը կարևորում է նման հանդիպումները մասնագիտական տեսանկյունից. «Ինձ համար որոշ չափով բացահայտեցի աստվածաբանության և լեզվաբանության ընդհանուր եզրերը»:
Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը հավաստիացրեց, որ նմանատիպ դասախոսություններն ու հանդիպումները լինելու են շարունակական: