ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավագ դպրոցներների աշակերտները ծանոթանում են Մանկավարժականին
02.03.2012
Ընդունելության քննություններին ընդառաջ մանկավարժական համալսարանը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ:
Լինելով հանրապետությունում մանկավարժներ պատրաստող մրցունակ բուհերից մեկը` համալսարանի աշխատակազմը պարբերաբար այցելում է հանրապետության ավագ դպրոցներ: Բուհը ներկայացվելու է հանրապետության 58 դպրոցներում:
Ավարտական դասարանների աշակերտներին այսկերպ հնարավորություն է տրվում ծանոթանալ համալսարանի մասնագիտությունների ցանկին, դասավանդման մեթոդիկաներին: Այն նաև նպաստում է, որ մանկավարժ դառնալու ցանկություն ունեցող աշակերտներն առաջին հայտով դիմեն հենց մանկավարժական համալսարան:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետն արդեն եղել է Երևանի համար 3, 112, 119 և 139 ավագ դպրոցներում, ինչպես նաեւ` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի համար 5 դպրոցում: «Համար 113 ավագ դպրոցն ունի պատմաիրավագիտական հոսք և փոխադարձ այցելություններն արդեն ավանդույթ են դարձել,-ասում է Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը: Վերջին այցի ընթացքում աշակերտներին ներկայացրեցինք պրոֆեսորադասախոսական կազմի աշխատություններն ու նրանց համահեղինակած ն հայոց պատմության դասագրքերը»:
Մանկավարժական համալսարանն արդեն այցելել է շուրջ 45 դպրոց, այցելությունններն ավագ դպրոցներ շարունակվում են: