ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեր համալսարանի դյուցազնը
02.03.2012

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության մասնագիտությամբ չորրորդ կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը մարտի 6-ին, ժամը 12-ին փորձելու է համաշխարհային ռեկորդ սահմանել` կատարելով «մեծ պտույտ առաջ» վարժությունը: Այս վարժության կատարումն իր նախադեպը չունի ոչ Հայաստանում, ոչ էլ որևէ երկրում: Մեր համալսարանի 23-ամյա ուսանողն այս անգամ նախատեսել է 200-ից 300 պտույտ կատարել:

Նա 2011 թվականի սեպտեմբերի 24-ին արդեն կատարել էր «մեծ պտույտ հետ» վարժությունը` 560, իսկ դեկտեմբերի 16-ին` 1001 անգամ`գերազանցելով իր նախկին ցուցանիշը: Այս ռեկորդները գրանցվել են Հայաստանի «Դյուցազնագրքում»: Հետագայում հնարավոր է, որ Ռոման Սահրադյանը դիմի նաեւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:

Իսկ առայժմ մարտի 6-ին, ժամը 12-ին նա բոլորին հրավիրում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց, որտեղ կցուցադրի իր արտասովոր ուժի հնարավորությունները: