ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեռացման ներկայացված ուսանողները կունենան վերահանձման հնարավորություն
05.03.2012

ՀՀ կրթության և գիտության նախարարի թույլտվության համաձայն` 2011-2012 թվականների ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանում ուսանողներին ընձեռվում է լրացուցիչ հնարավորություն: Նրանք կարող են ակադեմիական անբավարար առաջադիմությունը շտկել և չհանձնված մեկ ստուգարքը կամ քննությունը ևս մեկ անգամ հանձնել: Նախարարի այս հրամանը տեղայնացվել է ռեկտորի հրամանով: