Մարտի 8-10-ը Բուդապեշտում կայացել է «Հուշերի և հուշագրությունների դերը պատմության, բանասիրության, մշակութաբանության դասավանդման գործում» թեմայով սեմինար.
Հայաստանը ներկայացրել էՀայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դասախոս Խաչատուր Ստեփանյանը: Նա ներկայացրել է «Ռուբենի /Ռուբեն Տեր-Մինասյան`պետական, կուսակցական-քաղաքական գործիչ/ հուշագրության պատմագիտական արժեքը» զեկույցը:
Խաչատուր Ստեփանյանը կարևորում է նման սեմիաններին մասնակցությունը և կարծում, որ դրանք նպաստում են դասախոսների մասնագիտական որակի բարձրացմանը:
Ի դեպ, Խաչատուր Ստեփանյանը դեկտեմբերի 7-12-ն էլ on-line ռեժիմով մասնակցել է Կիևում անցկացված 15-րդ միջազգային գիտա-գործնական քաղաքագիտական գիտաժողովին: Տարբեր երկրների ներկայացուցիչների թվում նա Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցն է եղել:
Գիտաժողովն անցկացվել է մի քանի սեկցիաներով. Խաչատուր Ստեփանյանը մասնակցել է «Քաղաքական պրոբլեմներ, ազգայնականության տեսություն և զարգացումներ» սեկցիային` ներկայացնելով Հովհաննես Քաջազնունու մեկնաբաննությունները ազգի և հայրենիքի մասին:
Գիտաժողովում ներկայացված երեսուն գիտական զեկույցների շարքում Խաչատուր Ստեփանյանի աշխատությունն արժանացել է բրոնզե դիպլոմի և ընդգրկվել լավագույն եռյակում: