ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը մասնակցում է «Ընթերցում ենք Ռասուլ Համզատով» միջազգային մրցույթին
20.03.2012

Համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ Ռասուլ Համզատովին նվիրված «Ուզում եմ սերը երկիր հայտարարել...» խորագրով միջոցառում:

Այն կազմակերպվել է «Ընթերցում ենք Ռասուլ Համզատով» միջազգային մրցույթի շրջանակներում, որին մասնկցում են տարբեր դպրոցներ և բուհեր:
Մրցույթին Մանկավարժական համալսարանը ներկայացնում էին Բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի2-4-րդ կուրսի ուսանողները` Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանի ղեկավարությամբ:
Երեկոյի սկզբում ուսանողների կատարմամբ հնչեց դաղստանցի գրող Ռասուլ Համզատովի հայտնի «Կռունկներ» բանաստեղծության հիման վրա ստեղծված համանուն երգը:
Այնուհետև ներկայացվեց գրողի կյանքը, ստեղծագործական ուղին: Ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու գրողի հայտնի ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում էին վավերագրական շարժանկարներով: Հայտնի գրողը եղել է Հայաստանում, որի մասին գրել է բազմաթիվ բանաստեղծություններ. դրանք թարգմանվել են նաև հայերեն:
Միջոցառմանը ներկա էին Բանսիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ. միջոցառման պատվավոր հյուրն էր «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի ներկայացուցիչ Նատալյա Յուրեմենկոն:
Ի դեպ, համացանցում կտեղադրվեն «Ընթերցումենք Ռասուլ Համզատով» միջազգային մրցույթի շրջանակներում անցկացված միջոցառումները: Քվեարկության միջոցով պարզ կդառնան մրցույթի հաղթողները: