ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ դասախոսություններ միջազգային գիտաժողովի շրջանակում
30.03.2012

Ապրիլի 16-17-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կանցկացվի աննախադեպ միջազգային գիտաժողով «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ»թեմայով:

Այն կազմակերպել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, ՀՊՄՀ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը և Փիլիսոփայության միջազգային ակադեմիան:

Գիտաժողովի շրջանակներում ապրիլի 15-ին և 18-ին կանցկացվեն բաց դասախոսություններ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ներքոնշյալ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` profqualific@armspu.am:

Դուք ունեք բացառիկ հնարավորություն` ունկնդրելու համաշխարհային ճանաչում ունեցող փիլիսոփաների և հոգեբանների կենդանի դասախոսությունները: Առաջին անգամ միջազգային մեծության գիտական հսկաները Հայաստանում կկարդան անվճար դասախոսություններ: Դա ձեզ համար կազմակերպում է Մանկավարժական համալսարանը:

Ապրիլի 15-ին դասախոսություններով հանդես կգան Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ, Աթենքի (Հունաստան) համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս, փիլիսոփայության դոկտոր Եվանգելոս Մածոպոլոսը, Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Հանս Կոհլերը և Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր, հոգեբանության դոկտոր Ֆրանսուա Նոն:

Դասախոսության թեմաները կլինեն «Հավիտենական տիեզերքը և մարդու դատապարտված իրավունքը», «Նոր հասարակական մեդիան և հաղորդակցման փոփոխական բնույթը. Մարդաբանական և քաղաքական տեսանկյունից» և «Հոգեբանական կրթությունը և մասնագիտացումը Ֆրանսիայում»:

Իսկ ապրիլի 18-ին դասախոսություններ կկարդան Դատական կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Գլազգոյի Կալեդոնիան Համալսարան, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Քուկը և Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր (Դանիա), Կրթության ֆակուլտետի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP)նախագահ, փիլիսոփայության XXII համաշխարհային համաժողովի(2008) նախագահ Պիտեր Քեմփը:

Դասախոսության թեմաներ են` «Անձի մեջ բռնության ռիսկի գնահատումը» և «Դեպի գլոբալ օրինակարգ»:

Ավելի մանրամասն կարդացեք մեր կայքի «Հայտարարություններ» բաժնում: